Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Кто в доме хозяин»

«Кто в доме хозяин»
22.07.2008 | 00:00

ԲՈՅԿՈՏ
Դժվար չէր ենթադրել, որ նախագահական պալատը լքելուց հետո էլ Ռոբերտ Քոչարյանը հեշտությամբ չի համակերպվելու պոտենցիալ թոշակառուի կարգավիճակի հետ և փորձելու է ամեն պատեհ առիթով հիշեցնել իր գոյության մասին՝ անուղղակիորեն հասկացնելով, որ «զորահանդեսի հրամանատարն», այնուամենայնիվ, ինքն է։ Եվ եթե «Մեդիամաքսին» տված հայտնի հարցազրույցից առաջ, երբ նախկին նախագահը բավականին բաց ենթատեքստով կոշտ գնահատականներ տվեց գործող նախագահի որոշ քայլերին (Լևոն Տեր-Պետրոսյանին «չնստացնելը», Գյուլին «ֆուտբոլի» հրավիրելը և այլն), Ռոբերտ Քոչարյանին մեծահոգաբար թույլ էին տալիս երևալ հեռուստաէկրանների վրա, ինչպես, օրինակ, Սարդարապատում՝ մայիսյան տոնակատարության ժամանակ, ապա «Բազեի» ջերմուկյան «հյուրախաղերում» ճիշտ հակառակ պատկերն էր։ Այստեղ Քոչարյանին հեռուստաընկերությունների կողմից ուղղակի բոյկոտ հայտարարվեց, ինչը, անշուշտ, շատ վերևներից իջեցված զորեղ հրահանգ էր և նպատակ ուներ «երիտասարդ թոշակառուին» հասկացնելու՝ «кто в доме хозяин» Փաստորեն, Քոչարյանի դեմ գործի դրվեց իր իսկ «մեթոդը»՝ հանրությանը «գլխի գցելով», որ էքսնախագահի «գնացքն արդեն մեկնել է»։
Ճիշտ է, Քոչարյանը բնավ էլ մտադրություն չունի հեռացող գնացքի հետևից թաշկինակ թափահարողի տխուր վիճակում հայտնվել և ղարաբաղցուն հատուկ համառությամբ փորձում է իր համար քաղաքական «պլատֆորմ» ապահովել «երրորդ ուժ» կոչվող բևեռի ձևավորմամբ, սակայն, եթե հաշվի առնելու լինենք, թե, իր իսկ խոսքերով, ինչ «մոսկա» ուժեր են ընդգրկված լինելու այդ միավորման մեջ, կարելի է անսխալ ենթադրել, որ «թաշկինակի» կարիք Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում, այնուամենայնիվ, ունենալու է։

Դիտվել է՝ 15095

Մեկնաբանություններ